Դատարանը բավարարել է Քոչարյանի հայցը՝ ընդդեմ 1in.am կայքի![]() 21 հունվարի 2019 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական հայցն ընդդեմ «Սկիզբ Մեդիա» ՍՊԸ- ի մասնակիորեն բավարարվել է, հայտնում է «Հայկական ժամանակը»։ ՀՀ Վարչական դատարանը վճռել է, որ ընկերության պատկանող 1in.am ինտերնետային կայքում 2018 թվականի հուլիսի 6-ին հրապարակված հոդվածը զրպարտություն է: Դատարանը որոշել է պարտավորեցնում է լրատվամիջոցին հրապարակել հերքում, հայցել Ռոբերտ Քոչարյանի ներողամտությունը՝ զրպարտություն պարունակող տեղեկատվություններ հրապարակելու և տարածելու, ինչպես նաև նրա պատիվը և արժանապատվությունն արատավորելու համար: Միևնույն ժամանակ դատարանի վճռով «Սկիզբ Մեդիա Կենտրոնը» նաև 400,000 դրամ ոչ նյութական վնասի փոխհատուցում կվճարի Քոչարյանին։ Ի դեպ, հայցը փոխհատուցման մասով բավարարվել է մասնակի, քանի որ Քոչարյանն իր հայցով 2 մլն դրամ էր գնահատել իրեն հասցված ոչ նյութական վնասը։ Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում մեկ ամիս հետո։ Պատասխանող կողմն իրավունք ունի այն բողոքարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` մեկամսյա ժամկետում: 1in.am–ում հրապարակված հոդվածում նշվում էր, որ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը հարցաքննության ընթացքում հայտնել էր, որ ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանից։ Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |