Նախարար․ Արարատի մարզպետն աշխատավարձը գերազանցող ինքնապարգևատրում անելու իրավունք չուներ22 հունվարի 2019 - 09:57 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը իրավունք չուներ իր աշխատավարձի 100 տոկոսը գերազանցող պարգևավճար սահմանել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին, ապա նա, ըստ Պապիկյանի, գործել է օրենքի շրջանակում: «Խիստ խնդրահարույց է մեկ դրույքաչափից ավելի վարձատրությունը, ինչի հետ կապված ես մարզպետի հետ հեռախոսազրույց եմ ունեցել [Արարատի մարզպետի հարցով], և լիազոր մարմինը այս խնդրի հետ կապված, կարծում եմ, քայլեր կձեռնարկի կամ գոնե պարզաբանում կտա», - մանրամասնել է տարածքային կառավարման նախարարը։ Ավելի վաղ «Հետք» լրատվամիջոցը հրապարակել է իրենք իրենց և աշխատակազմին պարգևատրած մարզպետների անունները, որոնց թվում են Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Ընթերցեք նաև՝ Մակունցը՝ իրենք իրենց պարգևատրած մարզպետների մասին․ Օրենքով է, նորմալ է։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |