Նախարար. Նոր, երեխաների համար անվտանգ դրոշմապիտակներ կներդրվեն22 հունվարի 2019 - 10:17 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է դրոշմապիտակների հետ կապված խնդրին, երբ երեխաները պատահաբար դրանք կուլ են տալիս։ Նա խնդրի շուրջ քննարկում է ունեցել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ: Այդ մասին նախարարը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Պարոն Անանյանը ինձ տեղեկացրեց, որ ՊԵԿ-ը նույնպես տեղյակ է խնդրին և արդեն քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ։ Մասնավորապես, մոտավորապես 3 ամսից արդեն շրջանառության մեջ կմտնեն նոր դրոշմապիտակներ, որոնք պատրաստված կլինեն այլ նյութերից»,-ասվում է գրառման մեջ։ Նշվում է նաև, որ դրանք նախ, ավելի ամուր կկպչեն ապրանքներին, ինչպես նաև պոկվելու դեպքում, կլինեն շատ ավելի փափուկ և եթե նույնիսկ կուլ գնան, վտանգ չեն ներկայացնի երեխաների համար։ Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել արտադրողների և ներմուծողների հետ, որպեսզի այդ դրոշմապիտակները փակցվեն այնպիսի տեղերում, որ հեշտ չպոկվեն։ «Ես իմ կողմից, խնդրում և կոչ եմ անում ծնողներին՝ առավելագույնս ուշադիր լինել, երբ փոքրիկների ձեռքին նման ապրանքներ են հայտնվում՝ թույլ չտալու համար դրանց պոկվելը և կուլ տալը։ Նաև հավաստիացնում եմ, որ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու երեխաների առողջությունը»,-ասվում է Թորոսյանի գրառման մեջ։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |