Ամենաթանկ Samsung Galaxy S10-ը կարժենա 1600 եվրո22 հունվարի 2019 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Համացանցում նոր մանրամասներ են հայտնվել Samsung Galaxy S10-ի շարքի առաջատար սմարթֆոնների թողարկման մասին, որոնք դեռևս պաշտոնապես չեն ներկայացվել արտադրողի կողմից: Եվրոպայում սմարթֆոնները կթողարկվեն հետևյալ գույներով. Galaxy S10 Lite-ը՝ սև, սպիտակ, դեղին և կանաչ, Galaxy S10-ը՝ սև, սպիտակ և կանաչ, Galaxy S10+ -ը՝ սև, սպիտակ, կանաչ և երկու հատուկ տարբերակով, բայց ոչ կերամիկական կորպուսով, գրում է Ferra.ru-ն իտալական TuttoAndroid ռեսուրսի վրա հղումով: Գները հետևյալն են լինելու. Galaxy S10 Lite 6+128 ԳԲ՝ 780 եվրո, Galaxy S10 6+128 ԳԲ՝ 930 եվրո, Galaxy S10 8+512 ԳԲ՝ 1180 եվրո, Galaxy S10+ 6+128 ԳԲ՝ 1050 եվրո, Galaxy S10+ 8+512 ԳԲ՝ 1300 եվրո: Իսկ ամենաթանկ մոդելրը՝ Galaxy S10+ 12 ԳԲ-ն կարժենա 1600 եվրո: Samsung-ն արդեն հայտարարել է Galaxy S10 առաջատար սմարթֆոնների ներկայացման օրը: Դա տեղի կունենա Unpacked միջոցառման շրջանակում, որը կայանալու է 2019-ի փետրվարի 20-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |