Մեծ Բրիտանիայի ղեկավար. 10 տարվա ընթացքում Թուրքիան պետք է դառնա ԵՄ անդամ որպես կամուրջ դեպի մահմեդական աշխարհ

PanARMENIAN.Net - 10 տարվա ընթացքում Թուրքիան պետք է դառնա ԵՄ անդամ որպես կամուրջ դեպի մահմեդական աշխարհ: Այդ մասին է ասվում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեւիդ Միլիբենդի հոդվածում, որ հրապարակվել է Handelsblatt թերթում:



«Մենք պետք է 10 տարուց մոտենանք այն կետին, երբ կկարողանանք ասել, որ իրավիճակը Բալկաններում կարգավորվել է, իսկ Թուրքիան մինչ այդ պետք է դառնա ԵՄ անդամ որպես կամուրջ դեպի մահմեդական աշխարհ: Մենք պետք է բանավեճ անցկացնենք` եվրոպական ներքին շուկա Հյուսիսային Աֆրիկային եւ Մերձավոր Արեւելքին թափանցելու առավել մեծ հնարավարություն տալու շուրջ, ինչը կնպաստի կայունության եւ ժողովրդավարության հզորացմանն այդ երկրներում, ինչպես դա եղավ Արեւելյան Եվրոպայի դեպքում: ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն պետք է առավել արդյունավետ համագործակցեն լուծելու համար հակամարտություններն ու դուրս գալու համար ճգնաճամից»,-գրում է բրիտանական ԱԳՆ-ի ղեկավարը:



Միլիբենդը եվրոպական անվտանգության հիմնական սպառնալիքներից է համարում «անկայունությունը, որը Եվրոպայի սահմաններից դուրս է հակամարտությունների, չկայացած պետությունների եւ ահաբեկչության պատճառով», «վտանգները, կապված կլիմայի փոփոխության եւ էներգետիկ ապահովման հետ»: Նա նաեւ կարեւորել է եվրոպական երկրների համագործակցությունը Եվրոպայի առջեւ կանգնած խնդիրների լուծման հարցում` նշելով, որ անհրաժեշտ է վերադարձնել քաղաքացիների վստահությունը եվրոպական նախագծի հանդեպ», հաղորդում է «ԻնոՍՄԻ»-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---