Վայոց ձորի փոխմարզպետ․ Ինքնապարգևատրումներից բողոքող նախկին մարզպետը ժամանակին պարգևատրել է ինքն իրեն![]() 22 հունվարի 2019 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանն անդրադարձել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հայտարարությանն այն մասին, որ բարոյական չէ մարզպետի կողմից ինքն իրեն պարգևատրելու գործառույթի իրականացումը: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Տոնոյանը հիշեցրել է, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանն իր պաշտոնավարման ընթացքում պարգևատրել է ինքն իրեն: «Իր պաշտոնավարման ընթացքում Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը 2010-2011թթ-ին պարգևատրել է ինքն իրեն.(գրավոր հարցման դեպքում կարող ենք ներկայացնել հիմնավոր փաստաթղթեր)»,-ասվում է գրառման մեջ: Սերգեյ Բագրատյանը 2010 թ. հուլիսի 8-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Վայոց ձորի մարզպետ, իսկ 2012 թ. հունիսի 7-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |