Ռոնալդուն 19 մլն եվրո տուգանք պետք է վճարի հարկերը չմուծելու համար![]() 22 հունվարի 2019 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Մադրիդի շրջանային դատարանը դատապարտել է Պորտուգալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին հարկեր չվճարելու համար՝ նա 23 ամսվա պայամանական կալանքի է դատապարտվել և ավելի քան 19 մլն եվրո տուգանքի: Պորտուգալացուն մեղադրում են ֆիզիկական անձանց համար սահմանված եկամտահարկից խուսափելու համար 2011-14թթ.. գումարը գնահատվում է 5,7 մլն եվրո: Այդ ընթացքում Ռոնալդուն հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալի» կազմում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Արդարադատության հետ գործարքի շրջանակում Ռոնալդուն 18,8 մլն եվրո կվճարի և 375,000 եվրո լրացուցիչ տուգանք: Որպես կանոն, մինչև 2 տարվա ազատզրկման դատավճիռներն Իսպանիայում պայմանական են կրում, եթե նախկինում անձը չի ենթարկվել քրեական պատասխանատվության: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |