Փաշինյանը՝ ԱԶԲ նախագահին. Կառավարությունը վճռական է տնտեսական հեղափոխության հարցում

Փաշինյանը՝ ԱԶԲ նախագահին. Կառավարությունը վճռական է տնտեսական հեղափոխության հարցում

PanARMENIAN.Net - Երևանը կարևորում է ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև սերտ համագործակցությունն ու ծրագրերի արդյունավետ իրականացումը: Այդ մասին Դավոսում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեհիկո Նակաոյի հետ հանդիպմանը:

Վարչապետը զրուցակցին ներկայացրել է ՀՀ տնտեսության մեջ տեղի ունեցող դրական զարգացումները: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը վճռական է բարեփոխումների իրականացման և երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու հարցում:

Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը, այդ թվում՝ ճանապարհաշինության, մասնավորապես, Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման, ենթակառուցվածքների զարգացման, սեյսմիկ անվտանգության բարելավման և այլ բնագավառներում:

Կողմերը քննարկել են նաև ԱԶԲ-ի կողմից ՀՀ փոքր և միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

ԱԶԲ նախագահը նշել է, որ պատրաստ են ՀՀ կառավարության հետ քննարկել ծրագրերի ընդլայնման և ավելի մեծ ծավալով նախագծերի կյանքի կոչման հնարավորությունները, որոնք կընդգրկեն նոր ոլորտներ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---