Բելառուսն ու Ադրբեջանը մտադիր են էլեկտրոբուսների համատեղ արտադրություն հիմնել![]() 22 հունվարի 2019 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Բելառուսական «Բելկոմմունմաշ» հոլդինգի կառավարող ընկերություն» ԲԲԸ-ն և ադրբեջանական Գյանջայի ավտոմոբիլային գործարանը քննարկում են Ադրբեջանում էլեկտրոբուսների համատեղ արտադրության հնարավորությունը: Այդ հարցը քննարկվել է Մինսկում Բելառուսի փոխվարչապետ Միխայիլ Ռուսիի և Ադրբեջանի Գյանջա քաղաքի գործադիր իշխանության ղեկավար Նիյազի Բայրամովի հետ հանդիպմանը, հայտնում է «Բելտա» գործակալությունը: «Արդեն քննարկել ենք հեռանկարները, այդ թվում տեխնոլոգիաների փոխանցման, որպեսզի համատեղ ձեռնարկությունը շատ ամուր լինի, թույլ տա շրջանառել բոլոր եղած հզորությունները»,-ասել է բելառուս փոխվարչապետը: Ադրբեջանն ու Բելառուսն աշխատում են նաև Թուրքիայում տրակտորների համատեղ արտադրություն հիմնելու ուղղությամբ: «Ձեր բազայով աշխատելու ենք Թուրքիայի հետ: Կարծում եմ, ապրիլին կլինեն առաջին արդյունքները: Դա բավականին լուրջ, հավակնոտ ծրագիր է, որը վկայում է այն մասին, որ եռակողմ գործակցությունը բավականին բարձր մակարդակի է հասել»,-ասել է Ռուսին: Բելառուսը նաև առաջարկել է ադրբեջանական կողմին քննարկել կաթնամթերքի համատեղ արտադրություն հիմնելու հարցը: «Ձեր հարթակից շատ հարմար է աշխատել միասին երրորդ երկրների շուկաների համար»,-ասել է բելառուս պաշտոնյան Բայրամովին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |