Հուլիսի 10-ին հայ-ադրբեջանական սահմանին մոնիտորինգ է իրականացվելու

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Անդրեյ Կասպրչիկի մանդատի շրջանակներում հուլիսի 10-ին, ժամը 1100 Չինարի գյուղի սահմանահատվածում (Տավուշի մարզ) կիրականացվի մոնիտորինգ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:



Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Չինար գյուղի մոտ` ադրբեջանական դիրքերից կանխամտածված կրակ է բացվել, ինչի հետեւանքով զոհվել են գյուղի երկու բնակիչ` Լեւոն Պետրոսյանը եւ Ռաֆիկ Սոգոյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---