ԱՆ. Սուր շնչառական վարակներով հոսպիտալացման դեպքերը նվազել են23 հունվարի 2019 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը շարունակում է մնալ կայուն: Հունվարի 22-ի դրությամբ նվազել են հոսպիտալացման դեպքերը` 700 հիվանդ, որից 92.0%-ը 0-14 տարեկան երեխաներ են: Նվազել են նաև շտապօգնության կանչերը՝ 84 կանչ հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: Չնայած նվազման միտմանը, աշխուժացել է դիմելիությունը պոլիկլինիկական կազմակերպություններ՝ 2028, հիմնականում քաղաքացիները սկսել են դիմել վաղ շրջանում: Համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները: Իրականացված լաբորատոր հետազոտություններում նկատելի նվազել են գրիպի Ա տեսակի H1N1-ով պայմանավորված արդյունքները: Հանրապետությունում շարունակվում է դպրոցներում և մանկապարտեզներում «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 514 երեխա (Երևան՝ 307, մարզեր՝ 207): Բոլոր երեխաները հետ են ուղարկվել: Շարունակվում է հսկողությունը դպրոցներում և մանկապարտեզներում ջերմային ռեժիմի նկատմամբ և բոլոր շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքային կառավարման մարմիններին: Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է՝ «եթե Ձեր կամ Ձեր երեխայի մոտ առկա են գրիպանման երևույթներ, ապա մի՛ հաճախեք աշխատանքի և մի՛ ուղարկեք Ձեր երեխային դպրոց կամ մանկապարտեզ»։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |