Կարակասում բախումներ են զինվորականների և ցուցարարների միջև![]() 23 հունվարի 2019 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում բախումներ են սկսվել զինվորականների և ցուցարարների միջև: Որոշ թաղամասերում բարիկադներ են կառուցվում, լսելի է կաթսաների զրգոնցը, որոնք վերջին շրջանում խորհրդանշում են վենեսուելացիների բողոքը նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստին Nacional պորտալի վրա հղումով: Զանգվածային անկարգությունները Կարակասում սկսվել են հունվարի 22-ին, երբ մի խումբ զինվորականների խռովության անհաջող փորձից հետո մարդիկ դուրս եկան փողոց՝ սատարելով ապստամբներին և բողոքելով Մադուրոյի իշխանության դեմ: ԶԼՄ-ները գրում են ցուցարարների դեմ արցունքաբեր գազի կիրառման մասին: Ընդդիմադիր խորհրդարանի պատգամավոր Խոսե Օլիվարեսը հայտնել է անկարգությունների առաջին զոհի մասին: «Մեզ հաստատեցին, որ հիվանդանոց է տեղափոխվել հրազենից ցույցի ժամանակ մահացած առաջին մարդը»,-գրել է նա Twitter-ում: Իսկ Բոլիվար նահանգի Սան Ֆելիքս քաղաքում ցուցարարները հրկիզել են երկրի նախկին նախագահ Ուգո Չավեսի արձանը: Հունվարի 10-ին Նիկոլաս Մադուրոն երկրորդ անգամ ստանձնեց Վենեսուելայի նախագահի պաշտոնը այն բանից հետո, երբ 2018-ի մայիսին հաղթեց ընտրություններում, որոնք ընդդիմությունը բոյկոտում էր: Մադուրոյի վերընտրվելը չեն ճանաչել ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը: Խուան Գուաիդոն հայտարարել է, որ իրավունք ունի ստանձնելու երկրի նախագահի լիազորությունները: Նա կոչ է արել ընդդիմության կողմնակիցներին հունվարի 23-ին բողոքի զանգվածային ակցիայի դուրս գալ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |