Փաշինյան․ 5-6 մլն դրամ վաստակողներին նախարարի պաշտոն ենք առաջարկում՝ հրաժարվում են23 հունվարի 2019 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Պետական կառավարման համակարգում աշխատավարձը շատ ցածր է մասնավորի համեմատ, ինչը խանգարում է առավել բարձր որակավորում ունեցող մասնագետներ ներգրավել։ Այս մասին է հայտարարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը աղմուկ բարձրացրած պարգևավճարների մասին խոսելիս։ «Մարդիկ կան՝ հրավիրում ենք նախարար աշխատելու, ասում են՝ 5-6 միլիոն աշխատավարձ ենք ստանում, 450 հազար աշխատավարձով գա՞նք», - ասաց վարչապետը, նշելով, որ նրանք բերում են, օրինակ, վարկային բեռի պատճառաբանումներ։ Փաշինյանն ասել է, որ պարգևավճարներն, ըստ էության, պետաշխատողների աշխատավարձի մասն են, ու եղել է ավանդույթ, ըստ որի ամեն եռամսյակը մեկ պետական համակարգի աշատողները կամ մի մասը ստացել են պարգևավճարներ։ Փաշինյանի բնորոշմամբ, շատ զավեշտալի է հետևել, ինչպես են պատգամավորները քննադատում կառավարությանը կամ մարզպետարաններին պարգևավճարների համար։ «Պատգամավորները չեն ասում, որ նրանք էլ են ստացել այդ 13-րդ աշխատավարձը, որը կարելի է ասել վերջին տարիների ավանդույթն է», - ասել է նա, նշելով, որ անգամ լուծարված խորհրդարանի լուծարված պատգամավորները նույն պարգևավճարը ստացել են։ «Ես նույնպես՝ ԱԺ պատգամավոր լինելու ժամանակ, բոլորի նման, 13-րդ աշխատավարձը միշտ ստացել եմ», - նշել է վարչապետը։ «Ես, երբ ստանձնել եմ վարչապետի պաշտոնը ասել եմ՝ նույն կերպ, համենայն դեպս, վատացնող որոշում չընդունեք, մինչև աշխատավարչձի հարցը չլուծենք», - շեշտել է Փաշինյանը։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |