Փաշինյան․ Հանրության հետ պայմանավորվել ենք՝ ԼՂ հարցում դավադրություններ չեն լինելու23 հունվարի 2019 - 15:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դավոսում հանդիպմանը։ Նա նշել է, որ հանդիպումը նախապես պլանավորված չի եղել։ «Սա Իլհամ Ալիևի հետ մեր երրորդ հանդիպումն է, ու նախկինում էլ այդ հանդիպումները պլանավորված չեն եղել։ Այս հանդիպմանը եկել ենք պայմանավորվածության, որ եթե մի տեղում ենք գտնվում, առնվազն չենք խուսափում հանդիպումից», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հանդիպումը պաշտոնական բանակցությունների հանգրվան չէ։ ՀՀ վարչապետը նշել է որ, հանդիպումների ժամանակ քննարկվել է բանակցային գործընթացի պատմությունը, երբ ու որ փուլում ինչ է տեղի ունեցել։ Նա ընդգծել է, որ այն ինչ քննարկվել է Ալիևի հետ, քննարկվել է հայ հասարակության հետ հրապարակային։ «Ոչ մի կոնկրետ դետալ մենք չենք քննարկում, ուղղակի մտքեր ենք փոխանակում, բանակցային գործընթացի վերաբերյալ ընկալումները փոխադարձ ներկայացնում։ Քննարկումների հիմնական առանցքն այն ամենն է, ինչի մասին խոսում ենք նաև հրապարակային։ Սա, կարծում եմ, մեկընդմիշտ հստակեցված է մեզ համար՝ դավադրություններ լինել չեն կարող ու նույնիսկ աբսուրդ է դրանց մասին մտածել», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ մասին պայմանավորվել են հանրության հետ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Դավոսում ընթացող ֆորումի շրջանակում։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՆ-ն՝ աղետի գոտու բնակչությանը․ Չօգտագործել ջուրը, եթե հոտն ու գույնը փոխված են Նշվում է, որ պետք չէ օգտագործել ջուրը խմելու և կենցաղային նպատակով այդ թվում եռացած վիճակում Սանոսյան. Փորձում ենք ափապաշտպան աշխատանքներ տանել, կապ հաստատել կտրված բնակավայրերի հետ Նա հավելել է, որ հիմնական խնդիրը 7 բնակավայրի հետ է Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 137 մասնակից Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ՊՆ․ Չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել |