Xiaomi-ն ցուցադրել է եռակի ծալվող առաջին սմարթֆոնը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Համացանցում տեսանյու թ է հայտնվել, որը ցուցադրում է առաջին ծալվող սմարթֆոնը Xiaomi ընկերության ճկուն դիսփլեյով: Սարքը ցուցադրել և հրապարակել է անձամբ ընկերության նախագահ Լին Բինը Weibo-ի իր աքաունթում, որը Twitter-ի չինական տարբերակն է: Ըստ թոփ մենեջերի, ընկերությունն այժմ ընտրում է, թե ինչպես է անվանելու սմարթֆոնը՝ Mi Mix Flex թե Mi Dual Flex: Ի տարբերություն Samsung-ի մոդելի, Xiaomi-ի սմարթֆոնը եռակի է ծալվում: Ըստ Լի Բինի, դա այդպիսի առաջին սմարթֆոնն է աշխարհում, հայտնում է Ferra.ru-ն: Նա նաև զգուշացրել է, որ տեսանյութում ցուցադրված է ինժեներական նմուշը: Ծալված վիճակում սմարթֆոնը շատ կոմպակտ է, թեև հստակ չափսերը դեռ չեն հայտարարվել: Լի Բինը նշել է, որ ընկերությունը ստիպված է եղել մի շարք տեխնիկական բարդություններ հաղթահարել: Mi Mix Flex-ի պաշտոնական դեբյուտը կարելի է ակնկալել փետրվարի 24-ի մամուլի ասուլիսում, MWC 2019 ցուցահանդեսի բացմանն ընդառաջ, որն անցնելու է Բարսելոնայում փետրվարի 25-28-ը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |