Մարկոս Պիզելլիի վիրահատությունը հաջող է անցել![]() 24 հունվարի 2019 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և ղազախական Ակտյուբինսկի «Ակտոբե» ակումբի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին, որը խաչաձև հյուսվածքների վնասվածք էր ստացել, վիրահատվել է Բրազիլիայում: Նրա վիրահատությունը Սան Պաուլուի կլինիկաներից մեկում հաջող է անցել: Արդեն վիրահատության հաջորդ օրը Մարկոսը սկսել է վերականգնման փուլը, որը, սակայն, ժամանակ կպահանջի, գրում է «Ակտոբեի» մամուլի ծառայությունը: Պիզելլին վնասվածքը ստացել էր 2018-ի հոկտեմբերի 16-ին Հայաստանի հավաքականի կազմում Մակեդոնիայի հետ հանդիպման ժամանակ, որն ավարտվել է 4:0 հօգուտ Հայաստանի: Պիզելլին գոլի հեղինակ դարձավ 12-րդ րոպեին, իսկ 22-րդ րոպեին հեռացավ մարզադաշտից պատգարակի վրա: Ղազախստանում նախորդ խաղաշրջանում Պիզելլին 18 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ է դարձել 24 խաղում: Նա ճանաչվել է Ղազախստանի առաջնության լավագույն ռմբարկու և լավագույն ֆուտբոլիստ: Իսկ 2018-ի արդյունքներով Մարկոսը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |