Կովկասի հակամարտությունները ընդգրկված են այն խնդիրների ցանկը, որոնց բախվում է ԱՄՆ-ն10 հուլիսի 2008 - 15:20 AMT PanARMENIAN.Net - «Կովկասի հակամարտությունները չի հաջողվի կարգավորել տեսանելի ապագայում»,- ասվում է ԱՄՆ հետախուզական ծառայությունների կողմից նախապատրաստած զեկույցում` անվտանգության սպառնալիքների մասին: Annual Threat Assessment of the Intelligence Community զեկույցում, որի ամբողջական տեքստը հրապարակվել է առաջին անգամ, թվարկվում են այն խնդիրները որոնց բախվում է ԱՄՆ-ն: Դրանց շարքում են միջազգային ահաբեկչությունը (Ալ Ղաիդա եւ Հեզբոլլահ), զանգվածային ոչնչացման զենքի տարածումը (Հյուսիսային Կորեա եւ Իրան. ենթադրվում է, որ Իրանը ի վիճակի կլինի միջուկային զենք ստեղծել արդեն 2009 թվականի վերջում, ինչը, սակայն, «քիչ հավանական է»), բարդ իրավիճակները Իրաքում, Ավղանստանում եւ Պակիստանում, քաղաքական կայունության խնդիրները Եվրոպայում, Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում եւ Եվրասիայում, հակաարբանյակային ներուժը մեծացնելու այլ պետություների ձգտումը, գների աճը եւ այլն: Փաստաթղթում նշվում է նաեւ Ռուսաստանը: Փաստաթղթի հեղինակները վախենում են, որ Ռուսաստանը, Չինաստանն ու OPEC-ի երկրները օգտագործում են իրենց ֆինանսական եւ շուկայական ներուժը քաղաքական նպատակների հասնելու համար, որոնք կարող են սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի անվտանգությանը:Զեկույցում նաեւ նշվում է, որ Միջին Ասիան մնում է «Արգասաբեր հիմք ծայրահեղական իսլամիստական գաղափարների եւ շարժումների համար», որ քաղաքական անկայունությունն Ուկրաինայում դեռ երկար կձգվի, իսկ հակամարտությունները Կովկասում չի հաջողվի կարգավորել տեսանելի ապագայում: Նման զեկույցները ամերիկյան հետախուզական ծառայությունները տրամադրում են Սենատի Ռազմական ծառայության կոմիտեին (Senate Armed Services Committe), հաղորդում է Washington Profile-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |