ՀՀ-ն առաջինը կգնի ռուսական նորագույն «Կալաշնիկովները»![]() 24 հունվարի 2019 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կլինի առաջին երկիրը, Ռուսաստանից բացի, որը կգնի «Կալաշնիկով» կոնցերնի արտադրության նորագույն ԱԿ-12 ինքնաձիգերը: Այդ մասին հայտարարել է կոնցերնի գործադիր տնօրեն Վլադիմիր Դմիտրիևը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում: «Պայմանագիրը ստորագրված է, մենք դեռ պատրաստում ենք ոչ այնքան մեծ խմբաքանակ, մոտ 50 ինքնաձիգ: Նրանք կզննեն, գործի մեջ կփորձարկեն, և, հուսանք, կշարունակեն գնումները», - ասել է Դմիտրիևը: «Կալաշնիկով» կոնցերնը հրաձգային զենքի, անհատական մարտական միջոցների արտադրության առաջատարն է Ռուսաստանում: Թեև արդեն 5-րդ տարին է, ինչ կոնցերնը գտնվում է ԱՄՆ և եվրոպական պատժամիջոցների ազդեցության տակ, այնուամենայնիվ, շարունակում է մնալ ՌԴ ամենահաջողակ ռազմական ձեռնարկություններից մեկը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |