Սահակյան. ՊԲ-ն իրականացրել է պաշտպանության իր առաքելությունը, անառիկ է պահել սահմանները24 հունվարի 2019 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Արցախի Պաշտպանության բանակը հուսալիորեն իրականացրել է երկրի և ժողովրդի պաշտպանության ու անվտանգության ապահովման իր առաքելությունը, անառիկ է պահել պետության սահմանները, կարևոր ներդրում ունեցել տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման գործում: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին Ստեփանակերտում Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին, որը նվիրված էր 2018-ի արդյունքների ամփոփմանը և 2019-ի անելիքներին: Իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է 2018-ին բանակաշինության ոլորտում կատարված աշխատանքներին, հանձնարարականներ տվել 2019 թվականին նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ: Նախագահ Սահակյանը 2018 թվականի աշխատանքները գնահատել է բավարար: Կանգ առնելով 2019-ի անելիքների վրա՝ նախագահը շեշտել է, որ դրանց արդյունավետ լուծման համար պահանջվելու է ամենօրյա քրտնաջան ու համակարգված աշխատանք և համոզմունք հայտնել, որ պաշտպանության բանակը, նրա բոլոր ստորաբաժանումները, ինչպես միշտ, կանեն հնարավորը դրված խնդիրների պատշաճ կատարման ուղղությամբ, հայտնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը: «Պետությունն էլ իր հերթին մշտապես առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է պահելու բանակաշինության խնդիրները, մեր զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացումը, զինծառայողների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծումը», - ասել է Բակո Սահակյանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել |