Ալումյան․ Քոչարյանը տեղյակ չէր, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է (վիդեո) 24 հունվարի 2019 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ նույն գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանին պաշտպանության նախարար նշանակելիս Քոչարյանը տեղյակ չի եղել, որ վերջինս ՌԴ քաղաքացի է, հայտնում է Ա1+-ը։ Ավելի վաղ Քոչարյանի փաստաբանները հայտնել էին, որ նա տեղյակ չի եղել նաև 0038 հույժ գաղտնի հրամանի գոյությունից։ Ըստ Ալումյանի, Հարությունյանը, նախքան Քոչարյանի կողմից պաշտպանության նախարար նշանակվելը, ՀՀ զինված ուժերում բարձր պաշտոններ է զբաղեցրել։ «Ոչ ոք չէր կարող այդ ժամանակ ենթադրել, որ այդ մարդը (նկատի ունի Միքայել Հարությունյանին), որը այդ պաշտոններն է զբաղեցրել, այդպիսի խնդիր կարող էր ունենալ», - ասել է Ալումյանը։ Ավելի վաղ պարզվել է, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է․ այդ երկրի քաղաքացիություն է ունեցել նաև նշանակման պահին, ինչը ՀՀ սահմանադրության կոպիտ խախտում է։ Մանրամասները՝ «Կարող էր արդյոք ՀՀ պաշտպանության նախարարն ունենալ 2-րդ անձնագիր» նյութում։ Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին |