Անանյան․ ՊԵԿ-ում ամենամեծ պարգևավճարը չի գերազանցել 1․5 մլն դրամը24 հունվարի 2019 - 12:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում հերքել է լուրը, թե իբր ինքը միայն դեկտեմբեր ամսվա համար 8 մլն դրամի պագևավճար է ստացել։ «Տեղեկատվությունը սուտ է, նման պարգևատրումներ չկան։ Պարգևատրվել են բոլոր աշխատակիցները՝ իրենից սկսած մինչև վերջին ծառայողն ու հավաքարարը», - ասել է նա: Հարցին, թե որքան է կազմել առձեռն վճարված ամենամեծ պարգևատրումը, Անանյանը նշել է՝ 1․5 մլն դրամ։ Yerevan.Today կայքի հրապարակման համաձայն՝ ՊԵԿ ղեկավարության միայն դեկտեմբերին ստացել է միլիոնավոր դրամների հասնող աշխատավարձ և պարգևատրումներ։ ՊԵԿ-ը պաշտոնապես հայտարարել է, որ ներկայացված թվերը ապատեղեկատվություն են և բացահայտ սուտ են: Դեկտեմբերին բոլոր պետական գերատեսչություններում ստանում են երկու` նոյեմբեր–դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, երկու ամիսների պարգևատրումներն ու տարեվերջյան հավելավճարները միասին: Հետևապես, հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և նման պարգևատրումների չափեր ՊԵԿ-ում չկան: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |