Հայ Դատի հանձնախումբ. Արցախի հարցում պետք է նախապատրաստվել վատագույնին24 հունվարի 2019 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Արցախի հարցում պետք է հաշվի առնել պատմության դասերն ու աշխարհագրական դիրքը և նախապատրաստվել վատագույնին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին «խաղաղության նախապատրաստելու» անհրաժեշտության մասին հայտարարություններին: Նշվում է, որ խոսակցությունները «բնակչությանը խաղաղության նախապատրաստելու մասին» սին են, եթե չկա համապատասխան թափանցիկություն, որը հնարավորություն կտա հանրությանն իրապես հիմնավորված որոշումներ կայացնել: Ըստ Համբարյանի, առանց թափանցիկության այդպիսի կոչերը « դու կարող ես ինձ վստահել» , «բայց պարտադիր չէ ամեն ինչ իմանաս» արտահայտությունների միջակայքում են: Հստակ պատկերացում կազմելու համար, ըստ է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրենի, հարկավոր է ստանալ հետևյալ հարցերի պատասխանները. բանակցությունների հիմքում Մադրիդյա՞ն սկզբունքներն են ո՞րոնք են քննարկվող համաձայնագրի շրջանակները ինչպիսի՞ն է լինելու Արցախի դերը, Ալիևը հրաժարվե՞լ է իր «երբեք Արցախ» դիրքորոշումից, ո՞ր դրույթներն են առաջնային և որո՞նք` երկրորդական, ո՞րն է հետաձգվող հանձնառությունների իրականացման երաշխիքը, ի՞նչ երաշիքներ են առաջարկվելու նոր ագրեսիան կանխելու համար, որո՞նք են իրական ակնկալիքները խաղաղապահներց: Ըստ հեղինակի, նաև հարց է առաջանում, թե հաստատման դեպքում ինչպե՞ս է կյանքի կոչվելու համաձայնագիրը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում: «Օրինակ, եթե Արցախը տարածք հանձնի, հարց է առաջանում, թե կկատարի արդյոք Ադրբեջանն Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ իր հանձնառությունները: Թե Բաքուն այդ այդ զիջումը որպես թուլություն կընկալի ու տարածքային նոր նկրտումներ կներկայացնի, մինչև որ Արցախն ամբողջությամբ, հայերով կամ առանց հայերի, չհայտնվի Բաքվի վերահսկողության տակ»,-ասվում է գրառման մեջ: Ըստ նրա, պետք է լավագույնի հույսը փայփայել, բայց Արցախի հարցում պետք է հաշվի առնել պատմության դասերն ու աշխարհագրական դիրքը և նախապատրաստվել վատագույնին: «Անխոհեմ մտածողության ժամանակը չէ»,-գրել է Համբարյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպմանը։«Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տևեց մոտ ժամուկես»- գրել է վարչապետը։ Հունվարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպմանընթացքում քննարկվել է խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը: Հանդիպումը տևել է ավելի քան չորս ժամ։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |