Հայաստանի ԱԳՆ-ին զարմացնում է ադրբեջանական դիվանագիտական բացարձակ անտակտությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարարությանը զարմացնում է ադրբեջանական դիվանագիտական բացարձակ անտակտությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտարարել է ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Տիգրան Բալայանը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հազար Իբրահիմի վերջին հայտարարությունները Հայաստանի արտաքին քաղաքականության մասին: «Չնայացած այդքան էլ զարմանալի չէ, քանզի այն առաջին անգամ չի արվում եւ առաջին անգամ չէ, որ ցույց է տալիս իր դիվանագիտական տգիտությունը թե միջազգային իրավունքի եւ թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի էության վերաբերյալ»- հայտարարել է Բալայանը: Նա հատուկ ընդգծեց, որ այդ ամենով հանդերձ, ԱՀ ԱԳՆ խոսնակը իրեն իրավունք է վերապահում մեկնաբանել ոչ միայն նախարարների, այլ նաեւ երկրների նախագահների հայտարարությունները:



Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հազար Իբրահիմը հայտարարել է, որ «զարմանալի է կամ ցինիզմը, կամ այն, որ Հայաստանի արտգործնախարարը չի հասկանում, երբ հայտարարում է ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին»:



Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ «այսօր բանակցությունները շարունակվում են միջնորդների կողմից ներկայացված փաստաթղթերի եւ սկզբունքների հիման վրա. Հելսինքիի Ամփոփիչ ակտի 2-րդ հոդվածը ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման մասին, 4-րդ հոդվածը տարածքային ամբողջականության մասին, եւ 8-րդ հոդվածը, որտեղ ամրագրված է ինքնորոշման իրավունքը»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---