Մխիթար Հայրապետյանը կղեկավարի Եվրանեսթում ՀՀ պատվիրակությանը

Մխիթար Հայրապետյանը կղեկավարի Եվրանեսթում ՀՀ պատվիրակությանը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստում, որը վարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ընտրվել է Եվրանեսթում (Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում) ԱԺ պատվիրակության կազմը:

Պատվիրակությունը կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Մխիթար Հայրապետյանը:

Քննարկվել և հաստատվել է «Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում (Եվրանեսթ) Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը հաստատելու մասին» ԱԺ խորհրդի որոշումը:

Քննարկվել է նաև միջխորհրդարանական կազմակերպությունների պատվիրակությունների կազմերում ընդգրկվող խմբակցությունների պատգամավորների ներկայացվածության համամասնության հարցը:

Պատվիրակության կազմում կլինեն նաև Արման Եղոյանը, Միքայել Զոլյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Էդգար Առաքելյանը, Կորյուն Մկրտչյանը եւ Գայանե Աբրահամյանը՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից, Վահե Էնֆիաջյանն ու Նորա Առուստամյանը՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից և Տարոն Սիմոնյանը՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---