Արարատ Միրզոյանին Իրան են հրավիրել![]() 24 հունվարի 2019 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը նրան է փոխանցել Իրանի խորհրդարանի ղեկավար Ալի Լարիջանիի ողջույնները և Իրան այցելելու հրավերը: Խորհրդարանի ղեկավարը կարևորել է հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը` խարսխված դարավոր բարեկամության և փոխվստահության ամուր հիմքերի վրա: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել դեսպանի ջանքերն ու հետևողական աշխատանքը երկկողմ հարաբերությունների օրակարգն առավել ընդգրկուն դարձնելու հարցում` վստահեցնելով, որ Ազգային ժողովը ևս պատրաստակամ է աջակցելու դրանց ընդլայնմանն ուղղված ցանկացած փոխշահավետ նախաձեռնությանը: Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցությանը` օրենսդիր մարմնի ղեկավարը կարևորել է բարեկամական խմբերի համագործակցությունը, ինչը կնպաստի երկկողմ կապերի առավել ակտիվացմանը: Դեսպանը, արժևորելով միջազգային հարթակներում Իրանի և Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը, վստահեցրել է, որ Իրանը մշտապես եղել և շարունակում է մնալ Հայաստանի կողքին: Սեյեդ Քազեմ Սաջադին կարևորել է բարձր մակարդակի փոխայցերը` նշելով, որ դրանք առավել սերտացնում են երկու երկրների ու ժողովուրդների հարաբերությունները, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ բազմոլորտ համագործակցության օրակարգը, կարևորել մասնավորապես առևտրատնտեսական կապերի խթանումը և ընդգծել, որ հայ-իրանական փոխգործակցության զարգացման և ընդլայնման դեռևս չիրացված մեծ ներուժ կա: Կողմերը համոզմունք են հայտնել, որ տնտեսական կապերի խորացմանը կարող է նպաստել նաև Մեղրիի և Արազի ազատ տնտեսական գոտիների ընձեռած հնարավորությունների արդյունավետ օգտագործումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |