Բոլթոնը գրառում է արել Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին

Բոլթոնը  գրառում է արել Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին։

«Ես զանգեցի Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանին՝ շնորհավորելու նրան վերանշանակման առթիվ, ինչպես նաև ողջունեցի հայ ժողովրդին դեկտեմբերին կայացած ազատ և արդար ընտրությունների կապակցությամբ։ Միացյալ Նահանգներն աջակցում է Փաշինյանի ջանքերին՝ ապահովելու Հայաստանի ապագայի բարգավաճմանը»,- գրել է Բոլթոնը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:

«Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին և երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր: Թե պարոն Բոլթոնը, թե ես ընդգծեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների կարևորությունը մեր կառավարությունների համար: Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները մեր հարաբերությունների հետագա զարգացման շուրջ», - ասել է Փաշինյանը:

Վարչապետը նաև հավելել է, որ Արցախյան հիմնահարցին անդրադարձ չի եղել:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---