Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ Բյուրոյի նախագահ

Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ Բյուրոյի նախագահ

PanARMENIAN.Net - Ստեփանակերտում հունվարի 16-ից մեկնարկած ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովն ավարտել է աշխատանքները։ Ժողովը աշխատանքների ավարտին ընտրել է կուսակցության բարձրագույն գործադիր մարմին՝ Բյուրո: Բյուրոյի նախագահ է ընտրվելԱրմեն Ռուստամյանը:

ՀՅԴ Բյուրոն իր հերթին անդրանիկ նիստում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրել Կանադայից Հակոբ Տեր-Խաչատրյանին:

ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամներն են. Արմեն Ռուստամյան՝ նախագահ, Վիգեն Բաղումյան, Արամ Գալուստյան, Վիգեն Յագուպյան, Յակոբ Խաչերյան, Արսեն Համաբարձումյան, Կիրո Մանոյան, Բենիամին Պչաքճյան, Սպարտակ Սեյրանյան, Րաֆֆի Տոնապետյան, Հովսեփ Տեր-Գևորգյան, Մուրադ Փափազյան

ՀՅ դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովը նաև հայտարարություն է ընդունել, որտեղ ասվում է, որ Արցախի Հանրապետության Անկախության հռչակագրով և Սահմանադրությամբ ամրագրված Անկախ պետականության կարգավիճակն ու տարածքային ամբողջականությունն անսակարկելի են:

Նշվում է նաև, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի` սեղմ ժամկետներում կնքումը հրատապ անհրաժեշտություն է։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---