Փաշինյանը Դավոսում հանդիպել է Լիտվայի, Սլովակիայի, Իսպանիայի, Վրաստանի և Բելգիայի ղեկավարներին![]() 25 հունվարի 2019 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում: Նիկոլ Փաշինյանը Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ քննարկել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիտվական քաղաքական ու տնտեսական կապերի զարգացմանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, այդ թվում` ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵՄ երկրների կողմից սեղմ ժամկետներում CEPA-ի վավերացումը և շնորհակալություն հայտնել Լիտվայի նախագահին` երկրի խորհրդարանում այդ գործընթացն ավարտին հասցնելու համար: Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին և նշել, որ դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները պատմական նշանակություն ունեն մեր երկրի համար, քանի որ վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ դրա արդյունքները որևէ մեկի մոտ կասկածներ չի հարուցել: Վարչապետի խոսքով` ընտրությունների ազատ, արդար և թափանցիկ անցկացումը փաստել են նաև միջազգային դիտորդական կազմակերպությունները: Դալյա Գրիբաուսկայտեն ողջունել է վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարության քայլերը` միտված ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը և հայտնել իր երկրի պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանին բարեփոխումների իրականացման գործում: Վարչապետ Փաշինյանը Սլովակիայի կառավարության ղեկավար Պետեր Պելեգրինիի հետ հանդիպմանը քննարկել է հայ-սլովակյան հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերը կարևորել են երկու երկրների կառավարությունների փոխգործակցության ակտիվացումը` առևտրատնտեսական հարաբերություններին նոր թափ հաղորդելու նպատակով: Պետեր Պելեգրինին նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է Սլովակիայի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան, ինչը ևս կնպաստի երկկողմ կապերի ընդլայնմանը: Միաժամանակ, նա նշել է, որ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման հարցը գտնվում է Սլովակիայի խորհրդարանի օրակարգում և այդ գործընթացն ավարտին կհասցվի մոտ ապագայում: Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպումներ է ունեցել նաև Բելգիայի թագավոր Ֆիլիպի, Իսպանիայի և Վրաստանի վարչապետներ` Պեդրո Սանչեսի ու Մամուկա Բախտաձեի հետ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Վարչապետ Փաշինյանի այցը Շվեյցարիայի Համադաշնություն ավարտվել է: Շվեյցարիայից վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա, որտեղկայցելի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մոսկվայի կենտրոնակայան և հանդես կգա ելույթով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) բարձրագույն մարմիններում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |