ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանական ընկերության հայկական ներկայացուցչության դեմ25 հունվարի 2019 - 12:48 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հունվարի 24-ին պատժամիջոցներ է ընդունել զենք և զինյալներ տեղափոխող իրանական Mahan Air ավիաընկերության դեմ: Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Mahan Air ավիաընկերության հայաստանյան ներկայացուցիչ Flight Travel LLC ընկերությունը, որը Հայաստանում գործում էր ի օգուտ Mahan Air ավիաընկերության, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն, Հայաստանում գործող Flight Travel LLC ընկերությունը «լուրջ չի մոտեցել ստացված նախազգուշացումներին» և շարունակել է գործել ելնելով Mahan Air ավիաընկերության շահերից: Ավելի վաղ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ էր ընդունել Մալազիայում և Թաիլանդում գործող Mahan Air ավիաընկերության ներկայացուցչությունների դեմ: ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը հիշեցրել է նաև, որ պատժամիջոցներ կընդունվեն նաև բոլոր այն ընկերությունների դեմ, որոնք Mahan Air ավիաընկերությանը կտրամադրեն այլ ծառայություններ, այդ թվում՝ մարքեթինգային ծառայություններ, ավիացիոն պահեստամասերի և սարքավորումների գնումներ, տեխնիկական սպասարկման պայմանագրեր, ավիաընկերությունների վերգետնյա սպասարկումներ, վառելիքով լիցքավորման պայմանագրեր։ ԱՄՆ-ի որոշմամբ, պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների և անձանց գույքն ու բանկային հաշիվները սառեցվում են, իսկ նրանց հետ էական տնտեսական հարաբերությունների մեջ մտած ցանկացած անձիք նոր պատժամիջոցների ռիսկի ենթարկվում: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |