Սահակյանը հուսով է՝ ՀՅԴ-ն հատուկ ուշադրության կենտրոնում կպահի Արցախը![]() 25 հունվարի 2019 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուսով է, որ ՀՅԴ-ն այսուհետ ևս հատուկ ուշադրության կենտրոնում է պահելու Արցախը: Այդ մասին նա ասել է հունվարի 25-ին ՀՅԴ Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի հետ հանդիպմանը: Նախագահ Սահակյանը շնորհավորել է Հակոբ Տեր-Խաչատուրյանին՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ և Արմեն Ռուստամյանին՝ Բյուրոյի անդամ ընտրվելու կապակցությամբ, մաղթել նրանց արդյունավետ աշխատանք ու ամենայն բարիք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ Դաշնակցությունը կշարունակի գործուն մասնակցություն ունենալով Արցախի զարգացմանն ու զորացմանը: Հանդիպմանը ներկա էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: Ստեփանակերտում հունվարի 16-ից մեկնարկած ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովն ավարտել է աշխատանքները։ Ժողովը աշխատանքների ավարտին ընտրել է կուսակցության բարձրագույն գործադիր մարմին՝ Բյուրո: Բյուրոյի նախագահ է ընտրվելԱրմեն Ռուստամյանը:ՀՅԴ Բյուրոն իր հերթին անդրանիկ նիստում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրել Կանադայից Հակոբ Տեր-Խաչատրյանին: ՀՅ դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովը նաև հայտարարություն է ընդունել, որտեղ ասվում է, որ Արցախի Հանրապետության Անկախության հռչակագրով և Սահմանադրությամբ ամրագրված Անկախ պետականության կարգավիճակն ու տարածքային ամբողջականությունն անսակարկելի են:Նշվում է նաև, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի` սեղմ ժամկետներում կնքումը հրատապ անհրաժեշտություն է։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |