Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը հայտնի կդառնա հունվարի 29-ին![]() 25 հունվարի 2019 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ Արմեն Գոևրգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը Վերաքննիչ դատարանը կհրապարակի հունվարի 29-ին: Այդ մասին նիստերի դահլիճից դուրս գալուց հետո հայտարարել է ինքը Գևորգյանը։ «Ես շատ շնորհակալ եմ, որ դուք հետաքրքրված եք իմ գործով, բայց այս պահին ոչինչ չունեմ ասելու։ Դատավորը մտել է խորհրդակցական սենյակ, և որոշումը կհրապարակվի հունվարի 29-ին», - հայտարարել է Գևորգյանը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի, հայտնում է Aysor.am-ը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր չկալանավորել Արմեն Գևորգյանին, սակայն դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ վիճարկելով առաջին ատյանի դատարանի որոշումը։ Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Արմեն Գևորգյանն ասել էր, որ ներկայացված որևէ մեղադրանք չի ընդունում, համարում է անհիմն։ Նա հավելել է նաև, որ շատ բան ունի ասելու, բայց դեռ ժամանակը չէ: Արմեն Գևորգյանին մեղադրանք առաջադրվել է Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սահմանադրական կարգը բռնի տապալելուն օժանդակելը։Արմեն Գևորգյանը մեղադրվում է Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նրան սպառնում է մինչ 6 տարի ազատազրկում։ Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն, Գևորգյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (ՀՀ Քրեական օրեսնգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ) և փողերի լվացման համար (ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ)։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |