«Աերոֆլոտը» չեղարկել է հունվարի 26-ի և 27-ի Երևան-Մոսկվա չվերթները

«Աերոֆլոտը» չեղարկել է հունվարի 26-ի և 27-ի Երևան-Մոսկվա չվերթները

PanARMENIAN.Net - Ռուսական «Աերոֆլոտ» ընկերությունը չեղարկել է Երևան-Մոսկվա չվերթները անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Մասնավորապես, չեղարկվել են հունվարի 26-ի Երևան-Մոսկվա (SU1861) և հունվարի 27-ի Երևան-Մոսկվա (SU1868) չվերթները: Չեղարկվել են նաև հակառակ ուղղությամբ թռիչքները:

Ընկերությունն ըդնհանուր առմամբ մոտ 130 չվերթ է հետաձգել, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Հանգստյան օրերին՝ հունվարի 26-ին և 27-ին Մոսկվայում և Մոսկվայի շրջանում սպասվում են ձյան առատ տեղումներ, ձնաբուք:

Օդերևութաբանները նաև հայտարարել են, որ կարող է 48 ժամ անդադար ձյուն տեղալ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---