ԶԼՄ. Ցուկերբերգը մտադիր է կապել Instagram-ը, WhatsApp-ն ու Facebook Messenger-ը26 հունվարի 2019 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Facebook-ի գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը մտադիր է կապակցել Instagram-ը, WhatsApp-ն (պատկանում են Facebook-ին) ու Facebook Messenger-ը, որպեսզի օգտատերերը կարողանան հաղորդագրություններ փոխանակել՝ մի հավելվածից մյուսին չանցնելով: Այդ մասին հայտնում է The New York Times-ը նախագծի 4 մասնակցի վրա հղումով: Instagram-ը, WhatsApp-ն ու Facebook Messenger-ը կշարունակեն գործել որպես առանձին հավելվածներ, սակայն դրանց օգտատերերն այսուհետ հնարավորություն կստանան շփվելու, պարզաբանել են պարբերականի զրուցակիցները: Օրինակ, Facebook-ի օգտատերը կկարողանա հաղորդագրություն ուղարկել նրան, ով հաշվառված է միայն WhatsApp-ում: Նշվում է, որ դրա համար Facebook-ը ստիպված է լինելու նույնականացնել Instagram-ի, WhatsApp-ի և Facebook Messenger-ի բազային ենթակառուցվածքները: Ցուկերբերգը հուսով է, որ այդ աշխատանքները կավարտվեն 2019-ի վերջում կամ 2020-ի սկզբին, հայտնում է «Վեդոմոստին»: Փոփոխություններ կատարելիս հատուկ ուշադրություն է դարձվելու նամակագրության անվտանգությանը: Ցուկերբերգը կարգադրևլ է, որ բոլոր հավելվածները միջանցիկ ծածկագրում ունենան: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |