Անգլիայի բանկը հրաժարվել է Մադուրոյին վերադարձնել $1.2 մլրդ արժողությամբ ոսկու ձուլակտորները26 հունվարի 2019 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Անգլիայի բանկը հրաժարվել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին վերադարձնել 1.2 մլրդ դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորները։ Անգլիայի բանկի որոշման վրա ազդել է ԱՄՆ դիրքորոշումը: Մասնավորապես ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կոչ են արել Մեծ Բրիտանիայում իրենց գործընկերներին օգնել «Մադուրոյին իր արտասահմանյան ակտիվներից օտարելու գործում», գրում է Lenta.ru-ն Bloomberg-ի վրա հղումով: Միևնույն ժամանակ ԱՄՆ իշխանությունները փորձում են այդ արտասահմանյան ակտիվները փոխանցել ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին, որն իրեն ժամանակավոր նախագահ է հռչակել: Վենեսուելայի կենտրոնական բանկի արտասահմանում գտնվող պահուստային ընդհանուր գումարը 8 մլրդ դոլար է: Սակայն, մյուս ակտիվնeրի պահման վայրը հնարավոր չէ պարզել: Հայտնի է միայն, որ պահուստային միջոցների մի մասը կարող է լինել Թուրքիայում: Մադուրոն մտադիր չէ հեռանալ Վենեսուելայինախագահի պաշտոնից: Նա հավելել է նաև, որ երբեք չի հրաժարվի իր հայրենիքի առջև ստանձնած պարտավորություններից: Մինչդեռ Վենեսուելայում շարունակվում են զանգվածային բողոքները՝ ինչպես Մադուրոյի կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների, ընդ որում վերջիններիս քանակը շարունակ աճում: Որպես երկրի օրինական ղեկավար Գուաիդոյին արդեն ճանաչել են ԱՄՆ-ն, Լատինական Ամերիկայի որոշ երկրներ, Կանադան, Վրաստանը, Ալբանիան: Ցուցացարներին իր աջակցությունն է հայտնել նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Կատարվող իրադարձությունները հակասահմանադրական է համարում Ռուսաստանը: Մադուրոյին աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԳ փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հարցով դրական տեղաշարժ կլինի Նա հավելել է, որ Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է ԱԳՆ–ի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներից 5–ի նկատմամբ քրհետապնդում է հարուցվել Նշվում է, որ պարզվել են մի շարք հանգամանքներ Փաշինյանն ու Ֆինլանդիայի նախագահը կարևորել են տնտեսական փոխգործակցության ընդլայնման քայլերը Նրանք անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանը Ֆասթ Բանկի թվային բանկինգի տնօրենը՝ բանկ-տեխնոլոգիաներ կապի և զարգացման հեռանկարների մասին Նա խոսել է բանկի, նորագույն տեխնոլոգիաների և հաճախորդների միջև կապի մասին |