Լևոն Մնացականյան. Երբ Արցախի անկախությունը ճանաչեն, դրանից հետո կխոսենք![]() 28 հունվարի 2019 - 12:14 AMT PanARMENIAN.Net - ԱՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի Հանրապետության Արտակարգ իրավաիճակների ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանն, անդրադառնալով դիտարկմանը, թե ինչպես է վերաբերվում «խաղաղություն տարածքների գնով» թեզին, հայտարարել է, որ «երբ Արցախի անկախությունը ճանաչեն, դրանից հետո կխոսենք»: «Մենք մեր խնդիրը կատարել ենք և շարունակում ենք կատարել: Հարցը միայն Արցախի Հանրապետության անկախությունն է: Անկախությունը կճանաչեն, դրանից հետո կխոսենք», - ասել է նա Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում, հայտնում է Aysor.am-ը: Մնացականյանը բավարար է համարում բանակում կատարվող փոփոխությունները: Հարցին՝ արդյոք իր համար հասականալի եղավ իր պաշտոնանկությունը, Մնացակնայնն ասել է.«Ժամանակին ահագին խոսել ենք, նորից անդրադառնալ դրան, անհրաժեշտություն չեմ համարում»: Այն դիտարկմանը, թե նեղացա՞ծ չէ նոր իշխանություններից, Մնացականյանն արաձագանքել է. «Իհարկե ոչ, եթե նեղացած լինեի, այստեղ չէի լինի»: Մնացականյանը նաև ընդգծել է, որ գոհ է նոր պաշտոնից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |