Ավստրալիան ևս ընդդիմության առաջնորդին Վենեսուելայի նախագահ է ճանաչել![]() 28 հունվարի 2019 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի ԱԳ նախարար Մերիս Փեյնը հայտարարել է, որ Կանբերան «ճանաչում և սատարում է Ազգային ժողովի նախագահ Խուան Գուաիդոյին, որը ժամանակավոր նախագահի պաշտոնն է զբաղեցնում, ըստ Վենեսուելայի սահմանադրության, մինչև ընտրությունների անցկացումը»: Ավստրալիան նաև կոչ է արել Վենեսուելային «որքան հնարավոր է արագ անցում կատարել ժողովրդավարությանը», գրում է «Վեդոմոստին» The Guardian-ի վրա հղումով: Ավստրալիան նաև «հորդորել է բոլոր կողմերին ակտիվ աշխատել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ, ներառյալ վերադարձը ժողովրդավարության, օրենքի գերակայությունն ու ժողովրդի իրավունքների պաշտպանությունը»,-ասել է Փեյնը: Հունվարի 23-ին Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Խուան Գուաիդոն իրեն ժամանակվոր նախագահ է հռչակել: Որպես երկրի օրինական ղեկավար Գուաիդոյին արդեն ճանաչել են ԱՄՆ-ն, Լատինական Ամերիկայի որոշ երկրներ, Կանադան, Վրաստանը, Ալբանիան: Ցուցացարներին իր աջակցությունն է հայտնել նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Կատարվող իրադարձությունները հակասահմանադրական է համարում Ռուսաստանը: Մադուրոյին աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանը: Մադուրոն մտադիր չէ հեռանալ Վենեսուելայինախագահի պաշտոնից: Նա հավելել է նաև, որ երբեք չի հրաժարվի իր հայրենիքի առջև ստանձնած պարտավորություններից: Մինչդեռ Վենեսուելայում շարունակվում են զանգվածային բողոքները՝ ինչպես Մադուրոյի կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների, ընդ որում վերջիններիս քանակը շարունակ աճում: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |