Հակոբյան. Արցախի բանակը ներգրավված չի եղել Մարտի 1-2-ի դեպքերին28 հունվարի 2019 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության բանակը ներգրավված չի եղել Մարտի 1-2-ին Երևանում հետընտրական դեպքերին: Այդ մասին հայտարարել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Պատասխանե;ով այն հարցին, թե ի՞նչ տեղեկություններ ունի սահմանադրական կարգի տապալման համար առաջադրված հոդվածների մասին՝ Հակոբյանն ասել է.«Իրավաբանությունից հեռու եմ: Տեղյակ չեմ: Ես Արցախի պաշտպանության նախարան եմ եղել», հայտնում է Aysor.am-ը: Հակոբյանը չի ցանկացել պատասխանել հարցին՝ արդյոք անօրինական է համարում 0038 հրամանը. «Ես զինվորական եմ»: Նա հավելել է նաև, թե տեղյակ չէ, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել բանակում հեղափոխությունից հետո: ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նույն մեղադրանքն առաջադրվել է նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ով երկար ժամանակ է, ինչ հետախուզվում է: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |