Փաշինյանը Apple-ի ղեկավարին հրավիրել է Երևան՝ ՏՏ համաշխարհային կոնգրեսին

Փաշինյանը Apple-ի ղեկավարին հրավիրել է Երևան՝ ՏՏ համաշխարհային կոնգրեսին

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամերիկյան Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքին հրավիրել է մասնակցելու 2019 թվականի հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին: Այդ մասին ասել է վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Թիմ Քուքի հետ վարչապետը քննարկել է ՏՏ համաշխարհային կոնգրեսի աշխատանքները և հրավիրել է ընկերությանը, որ նրանք մասնակցեն կոնգրեսին, ինչպես նաև մտածեն, թե ինչպես կարող են աշխատել Հայաստանի հետ», - ասել է Արսեն Գասպարյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թիմ Քուքին հանդիպել էր հունվարի 22-ին՝ Շվեյցարիայում, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում: Հանդիպմանը ներկա էր եղել նաև Արսեն Գասպարյանը, ով այդ մասին գրել էր իր ֆեյսբուքյան էջում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---