Առողջական խնդիրներով նորակոչիկների համար ծառայության այլ ձևաչափ կսահմանվի![]() 28 հունվարի 2019 - 17:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ առողջական խնդիրներ ունեցողների համար ծառայության նոր ձևաչափ կարող է սահմանվել: «Որոշակի առողջական սահմանափակումներ ունեցող անձանց համար, որոնք պետք է պարտադիր ժամկետային ծառայության անցնեն, ՀՀ պաշտպանության նախարարությունը կփորձի 2019 թվականի ընթացքում ծառայության նոր ձևաչափ մշակել», - ասել է Տոնոյանը: Նա նշել է, որ կառավարության որոշումներով կարգավորվել է բանակից անհիմն ազատվելու հարցը: «Այժմ մենք ավելի շատ սահմանափակումներով զինծառայողներ ենք զորակոչում, բայց սա ևս խնդրահարույց է: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ԶՈւ -ում ծառայեն իրականում առողջ անձինք»,- նշել է Տոնոյանը: Հունվարի 28-ին ՀՀ-ն տոնում է Հայաստանի երրորդ հանրապետության զինված ուժերի 27-ամյակը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |