Երևանում տարածաշրջանի առաջին Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկը կկառուցվի29 հունվարի 2019 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Երևանում կկառուցվի Ինովացիայի և տեխնոլոգիաների տարածաշրջանային առաջին պարկը:Այն կդառնա ապագայի աշխատավայր ավելի քան 6000 առաջատար մասնագետի համար, որոնք կնպաստեն տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսության առաջատար ճյուղերում ամբողջապես ինտեգրելու ու նորարարական լուծումներ առաջարկելու գործընթացին, այդ թվում նաև ինժեներական, ֆինանսական, բանկային, առողջապահական, ապահովագրական, ռազմական, գյուղատնտեսական, հանքաարդյունաբերական, մեդիա և հեռահաղորդակցության ոլորտներում։ Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկը կտարբերվի իր տեսակով ու մասշտաբով։ Ներկայումս աշխարհում բազմաթիվ են փոքր ու միջին պարկեր բացառապես ՏՏ կամ ինժեներական ուղղությամբ։ Երևանում կառուցվող պարկն ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրներում կառուցվող առաջին բազմաճյուղ պարկը կլինի ՏՏ-ին զուգահեռ ներկայացված ոլորտների և ընկերությունների աշխարհագրության տեսանկյունից։
Նորարարության և տեխնոլոգիաների պարկի փիլիսոփայությունն ինովացիաներ հիմնադրող «էկոհամակարգի» ստեղծումն է, որը հնարավոր կլինի կրթական, հետազոտական և զարգացման մասշտաբային ծրագրերի իրականացմամբ և ոլորտը ներկայացնող կառույցների ներգրավմամբ։ Պարկում ներկայացված կլինեն ստարտափեր ու վենչուրային ֆոնդեր, կներդրվեն «ինկուբացիոն» ու «աքսելերացիոն» ծրագրեր։ Պարկը հավակնում է դառնալ այն հավաքատեղին, որտեղ ՏՏ-ն՝ հանդիպելով տնտեսության առանցքային ուղղությունների հետ, կսահմանի հաջորդ սերնդի սպառման ապրանքների և ծառայությունների ինովացիան՝ դառնալով Հայաստանի ու հայկական նորարարական մտքի այցեքարտն աշխարհում։ Ծրագրի նախաձեռնությունը «Գալաքսի» ընկերությունների խմբինն է՝ հայկական ՏՏ համայնքի հետ համատեղ։ Գործընթացի պլանավորման աշխատանքները տևել են ավելի քան 2 տարի: Մասշտաբային այս ծրագրի մանրամասները կհրապարկվեն շուտով։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է պետք Նշվում է, որ Սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է սկսել աշխատել ու համատեղ քննարկումների միջոցով լուծում տալ հարցերին Ըստ Նազարյանի, Փաշինյանն ասել է, որ սահմանապահները կագնեն, «կարող ա մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի» |