Մերկելի հրավերով Փաշինյանը կմեկնի Գերմանիա![]() 29 հունվարի 2019 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտնել է երկրի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը: «Մերկելը 2019 թվականին փետրվարի 1-ին, դաշնային կանցլերի նստավայրում զինվորական պատիվներով կընդունի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին», - ասել է Շտեֆեն Զայբերտը: Նախատեսված է զրույց՝ ճաշի շրջանակում, որի ընթացքում դաշնային կանցլեր Մերկելն ու վարչապետ Փաշինյանը մտքեր կփոխանակեն երկկողմ և տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերի շուրջ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 2018 թվականի օգոստոսին տարածաշրջանային այցով այցելել էր Հայաստան: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |