Samsung-ը մտադիր է 25-ակի մոտեցում ապահովել սմարթֆոնների տեսախցիկներում![]() 29 հունվարի 2019 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Կորեական Samsung ընկերությունը բանակցում է իսրայելյան Corephotonics-ի հետ: Գործարքի գումարը կարող է 150-160 մլն դոլար կազմել: Հենց Corephotonics-ն է մշակել Oppo սմարթֆոնների համար նախատեսված «պերիսկոպային» տեսախցիկը, սկզբում 5-ակի, հետո արդեն 10-ակի զումով և առանց կորուստների, գրում է Ferra.ru-ն Globes-ի վրա հղումով: Corephotonics-ի վերջին մշակումը մինչև 25-ակի մոտեցմամբ եռակի տեսախցիկն է, որի հստակ պարամետրերը դեռ չեն հրապարակվում: Oppo-ի և Corephotonics-ի գործակցությունը մի քանի տարի է տևել: Դեռ հայտնի չէ, այն կավարտվի իսրայելցիների կողմից կորեական ընկերությունը գնելու պատճառով, թե ոչ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |