Փաշինյան. Շահագրգռված ենք, որ ՀՀ-ով տարանցիկ գազամուղ անցնի![]() 29 հունվարի 2019 - 15:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՌԲԿ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը շահագրգռված է, որ իր տարածքով տարանցիկ գազամուղ անցնի: Այդ մասին Փաշինյանն ասել է՝ պատասխանելով այն հարցին, թե չի պատրաստվում արդյոք Հայաստանը միանալ այն երկրների ցանկին, որոնք հանդես են գալիս էներգակախվածությունը Ռուսաստանից նվազեցնելու օգտին և «Հյուսիսային հոսք-2»-ը սպառնալիք են դիտարկում: : «Ցավոք, Հայաստանում հիմա չի կառուցվում «Հյուսիսային հոսք-2»: Իսկ մենք շահագրգռված ենք, որ մեր երկրում ևս ինչ-որ տարանցիկ գազամուղ կառուցվի, որն, օրինակ, գազ կամ նավթ կտեղափոխեր Ա կետից Բ կետ: Ուստի մենք շատ ենք հետաքրքրված նման նախագծերով»,-հավելել է նա: Վարչապետը նաև անդրադարձել է ՀՀ համար ռուսական գազի սակագնին: Նա հաստատել է, որ 2019-ին գազի գինը սպառողի համար Հայաստանում չի փոխվի՝ հույս հայտնելով, որ հետագայում ռուսական կողմը կնվազեցնի գազի սակագինը: «Հյուսիսային հոսք-2»-ը նախատեսում է տարեկան 55 մլրդ խմ գազ հզորությամբ գազամուղի երկու ճյուղի կառուցում ՌԴ ափից Բալթյան ծովով դեպի Գերմանիա: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |