ԵՄ-ն լրացուցիչ կօժանդակի ՀՀ-ին՝ «որպես խրախուսանք» 2018-ի զարգացման համար29 հունվարի 2019 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության կողմից Հայաստանին տրվող ֆինանսական օժանդակությունը, հնարավոր է, մեծացվի: Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո: «Ես հանդգնում եմ արդեն հիմա հայտարարել, որ լրացուցիչ օժանդակություն կլինի՝ որպես խրախուսանք՝ անցյալ տարվա զարգացման համար», - ասել է Յոհաննես Հանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանում 2018թ. տեղի ունեցած իրադարձություններն ազդել են ֆինանսական օժանդակությունն ավելացնելու որոշման վրա, հայտնում է Aysor.am-ը: «Մենք հատուկ բյուջետային տող ունենք, որն այսպես ասած, նվիրված է հատուկ ձեռքբերումներին՝ իրավունքների գերիշխանության ու ժողովրդավարության բնագավառում: Անշուշտ, դա լրացուցիչ ֆինանսական օժանդակության աղբյուր կլինի Հայաստանի համար: Մենք արդեն իսկ անցյալ տարի մի փոքր դա արեցինք, բայց ավելին կանենք 2019-ին»,-ասել է նա: Հանը հավելել է, որ 300 մլն եվրոյի ծրագրեր արդեն իրագործվում են, ևս 100 մլն եվրոյի ծրագրեր «ճանապարհին են»: «Վարկավորման և դրամաշնորհների հաշվին ավելի քան 800 մլն եվրոյի ներդրումներ են արվել էներգետիկայի ոլորտում», - ասել է նա: Նրա խոսքով՝ շատ կարևոր է Հայաստանում առկա դրական տրամադրվածությունն, ինչն արտացոլվում ու ազդում է նաև ներդրումային միջավայրի վրա: Յոհաննես Հանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրամիության աջակցությունը մեր երկրի ժողովրդավարական գործընթացներին և վստահություն է հայտնել, որ այցը դրական նշանակություն կունենա համագործակցության հետագա ընդլայնման համար: Յոհաննես Հանին կընդունի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Աջափնյակում սպանության մասին․ Կա նաև վիրավոր Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ ՆԳՆ․ 24 ժամում ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս տուգանքը զեղչվում է 75%-ով Համակարգը չի կիրառվում առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու համար տուգանքի դեպքում Սելավային հոսքի պատճառով անանցանելի է Երևան-Մեղրի ճանապարհից դեպի Ջերմուկ տանող հին ճանապարհը Փրկարարները սահմանազատել են տարածքը |