ՊԵԿ նախագահ. Կոկորդիլոսը երկկենցաղ է

ՊԵԿ նախագահ. Կոկորդիլոսը երկկենցաղ է

PanARMENIAN.Net - Կոկորդիլոսների բուծմամբ զբաղվող տանզանիացի գործարարին ՀՀ մուտքի արտոնագիրը տրամադրվել է: Այդ մասին հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Հայաստանում, Արարատի մարզում կոկորդիլոսի բուծման ծրագիրը հետաձգվել էր, քանի որ Տանզանիայից ներդրողը ՀՀ վիզա ստանալու խնդիր ուներ։ Այս մասին մի քանի օր առաջ հայտնել էր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: «Չէին կարողանում բնորոշումը տալ կոկորդիլոսի ձվի՝ դա թռչնի է, թե կենդանու»,-ասել էր նա։

Անանյանը հայտնել է, որ խնդիրը լուծվել է։ «Կոկորդիլոսը երկկենցաղ է, և շատ դեպքերում դասակարգման խնդիր կա»,- հավելել է նա:

Ճշտող հարցին, թե այսինքն՝ վիզա տրվե՞լ է, ՊԵԿ նախագահը դրական է պատասխանել։ «Այո, տրվել է», - ասել է նա:

Արարատի մարզի Դաշտավան գյուղում նախատեսվում է առաջիկա տարիներին հիմնել կոկորդիլոսաբուծարան: «Առաջիկա մեկ տարվա ընթացքում 1,5 մլն դոլարի ներդրում են անելու, իսկ հետագա հինգ տարում ներդրումների ծավալները կհասնեն 10 մլն դոլարի: Ներդրողը Տանզանիայից է, ով հետաքրքրված է կոկորդիլոսի կաշվի արտադրությամբ»,- ասել էր մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Նրա խոսքով, բացի դրանից, բնակչների համար կստեղծվեն նաև գեղեցիկ պայմաններ, ատրակցիոններ, սննդի կետեր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---