Մարության. Մանկապարտեզներում աշխատավարձերը 20%-ով կբարձրանան

Մարության. Մանկապարտեզներում աշխատավարձերը 20%-ով կբարձրանան

PanARMENIAN.Net - Երևանի մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը 20%-ով կբարձրանան: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում:

Նա վստահեցրել է. «Երևի կկարողանանք մարտից կամ ապրիլից դա իրականացնել: Դուրս են մնալու առայժմ տնօրեններն ու փոխտնօրենները, առայժմ», գրում է «Առավոտը»:

Քաղաքապետը նաև նշել է, որ, որ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը հիմա միջինը 70-80 հազար դրամ է:

Քաղապետը հայտնել է նաև, որ Երևանի բնակիչներն առաջիկայում հնարավորություն կունենան քաղաքապետարան ներկայացնել ծրագիր-առաջարկներ, որոնք կֆինանսավորվեն քաղաքային բյուջեից: Այդ նպատակով այս տարի բյուջեում կներառվի և կհատկացվի 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---