Բոլթոնն ու Ալիևը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը![]() 30 հունվարի 2019 - 11:06 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլթոնն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Այդ մասին Բոլթոնը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Այսօր խոսեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Մենք քննարկեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում էներգետիկ անվտանգությունը, համագործակցությունն անվտանգության ոլորտում, ինչպես նաև ԱՄՆ աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»,-գրել է Բոլթոնը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Այս մասին Փաշինյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։Նա ասել էր, որոր Արցախյան հիմնահարցին անդրադարձ չի եղել: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին։ «Ես զանգեցի Հայաստանի Հանրապետության վարչապետ Փաշինյանին՝ շնորհավորելու նրան վերանշանակման առթիվ, ինչպես նաև ողջունեցի հայ ժողովրդին դեկտեմբերին կայացած ազատ և արդար ընտրությունների կապակցությամբ։ Միացյալ Նահանգներն աջակցում է Փաշինյանի ջանքերին՝ ապահովելու Հայաստանի ապագայի բարգավաճմանը»,- գրել է Բոլթոնը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |