Վենեսուելայի ընդդիմության ղեկավարին արգելել են լքել երկիրը![]() 30 հունվարի 2019 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Վենեսուելայի Գերագույն դատարանը հունվարի 30-ին արգելել է ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին մեկնել երկրից: Ինչպես հայտնել է Վենեսուելայի հեռուստատեսությունը, դատարանը նաև արգելափակել է նրա հաշիվներն ու արգելել Գուաիդոյի ունեցվածքի հետ կապված բոլոր տրանզակցիաները: Սակայն, դատարանն, ըստ ԶԼՄ-ների հաղորդագրության, որոշում չի կայացրել Գուաիդոյին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին, հայտնում է Ինտերֆաքսը: Հունվարի 23-ին Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Խուան Գուաիդոն իրեն ժամանակվոր նախագահ է հռչակել: Որպես երկրի օրինական ղեկավար Գուաիդոյին արդեն ճանաչել են ԱՄՆ-ն, Լատինական Ամերիկայի որոշ երկրներ, Կանադան, Վրաստանը, Ալբանիան: Ցուցացարներին իր աջակցությունն է հայտնել նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Կատարվող իրադարձությունները հակասահմանադրական է համարում Ռուսաստանը: Մադուրոյին աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանը և Չինաստանի ղեկավարը: Մադուրոն մտադիր չէ հեռանալ Վենեսուելայինախագահի պաշտոնից: Նա հավելել է նաև, որ երբեք չի հրաժարվի իր հայրենիքի առջև ստանձնած պարտավորություններից: Մինչդեռ Վենեսուելայում շարունակվում են զանգվածային բողոքները՝ ինչպես Մադուրոյի կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների, ընդ որում վերջիններիս քանակը շարունակ աճում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |