Ինչու ՀՀ-ն չի բարելավել դիրքերը կոռուպցիայի ընկալման համաթվում![]() 30 հունվարի 2019 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Թրանսփարենսի Ինթերնեշնլի (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման համաթվի՝ 2018 թվականի արդյունքները, որոնց համաձայն Հայաստանի համաթիվը նույնն է մնացել՝ 35: Համաթիվը 0-100 սանդղակի վրա է. 0-ն բացարձակ կոռումպացվածության համաթիվն է 100-ը՝ բացարձակ մաքուր: Բացարձակ մաքուր երկիր չկա: Զեկույցի համաձայն, Հայաստանում գրանցվել է աննշան բարելավում՝ 2017 թվականին հանրապետությունը 180 երկրի շարքում 107-րդ տեղում էր, իսկ 2018-ին՝ 105-րդ: Նոր կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության և կոռուպցիայի բացահայտման աղմկահարույց գործերի ֆոնին, այս աննշան փոփոխությունն առնվազն տարակուսանք է առաջացրել սոցիալական ցանցերում: Սակայն մի շատ կարևոր նրբություն է անհրաժեշտ ընդգծել. ուսումնասիրություններն արվել են 2017-ին և 2018-ի սկզբին՝ մինչև Թավշյա հեղափոխությունը և արտացոլում են նախկին վարչակարգի կառավարման ժամանակաշրջանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |