Ավինյանը՝ պարգևավճարների մասին. Բարոյական կողմին պետք է ուշադրություն դարձնենք![]() 30 հունվարի 2019 - 12:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է պարգևավճարների թեմային. նա նշել է, որ պետք է ուշադրություն դարձնել հարցի բարոյական կողմը: Ըստ Ավինյանի, քաղծառայության համակարգի ընդհանուր վերանայման կարիք կա: «Եթե մենք ուզում ենք կայացնել իրապես մրցունակ պետական համակարգ, պետք է քաղծառայության համակարգը վերանայենք, ինչպես նաև պետական համակարգում աշխատավարձերը գոնե մասնավոր սեկտորին մոտեցնենք, սարքենք մրցունակ, որպեսզի լավագույն կադրերը ինչ-որ փուլում չգնան մասնավոր սեկտոր», - նշել է Ավինյանը: Ավելի վաղ պետական պաշտոնյաների պարգևատրումները աղմուկ են բարձրացրել հանրության շրջանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |